ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Վերջակետ

Վերջակետ
30.11.2023 | 19:23

Քո գնալուց

կյանքը կանգ առավ ու մեռավ ամեն բան.

ես ինչպե՞ս ապրեմ, երբ երկիրն է ամայի։

Քո սկիզբն էի ես,

իմ վերջը եղար դու.

մենք միասին կարող էինք Աստված լինել՝

հաստատելով խոսքը նախախնամ.

թե՝ ես եմ սկիզբը և վերջը։

Երբ գնում ես,

քեզ հետ տանում ես ամենը, ինչ ես ունեմ,

իսկ քո գալով՝

իմն ես դարձնում այն, ինչ չեմ ունեցել։

Դու իմ վերջին աղոթքն էիր,

որ տեղ չհասավ.

ու ես սատանային եմ ծախում ինձ,

միայն թե լսվի աղոթքս,

որ երաշխիքն է իմ ապրելու։

Իմ խաղն էիր վերջին անգամ.

վստահեցի ինչ մնացել էր կյանքից

և ապրելու արդեն կիսված օրս վրիպեցի:

Դու քեզ հետ տարար ամբողջը՝

երազ ու իրականություն։

Անձրևաջրի կաթիլների հետ,

աշնան վերջին գիշերվա մեջ,

ագռավն է թաց-թաց կռում.

- Նա չէր, ում կանչեցիր նրա անունով։

Ու ես գնում եմ մի քիչ հեռու այս անգամ.

կոպերիս տակ ունեմ հիմա ո՛չ մի երկինք քեզ համար։

Մեկ անգամ էլ գարունդ լինեմ.

նորաբաց վարդը ննջարանդ բերեմ ամեն առավոտ

ու լուսաբացի սերս շաղ տամ մահճակալիդ շուրջը.

օդում փոշեհատիկը հավաքեմ շուրթերով

և անխառն բուրմունքդ պահեմ թոքերիս մեջ։

Տաք օրերս հատ-հատ փռեմ ամեն քայլիդ առաջ,

երբ մանրասահ իջնես պարտեզ՝ հայացքս տրորելով.

կյանքս վատնեմ քեզ համար շռայլորեն ու անխնա։

Դու իմ բանաստեղծությունն ես,

որ կարող եմ այսպես պատմել երկար,

բայց երբեք չգրել այստեղ.

այնպես չեմ ուզում դնել վերջակետ։

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ